Երկուշաբթի, 20 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

«Ռուսաստանը պատրաստ է զարգացնել հարաբերություններն ԱՄՆ-ի հետ»․ Պեսկով

«Ռուսաստանը պատրաստ է զարգացնել հարաբերություններն ԱՄՆ-ի հետ»․ Պեսկով
739
Ուրբաթ, 04 հունիսի, 2021 թ., 16:10

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մտադիր է հունիսի 16-ին Ժնևում հանդիպել ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ:

«Միշտ հնարավորություն կա փորձելու ելք գտնել նույնիսկ փակուղային իրավիճակներից։ Սակայն դա կախված է քաղաքական կամքից»,- հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով գագաթնաժողովից հետո հարաբերությունների բարելավման հնարավորության մասին հարցին։
Նա նշել է, որ ՌԴ նախագահը բազմիցս ասել է, որ Մոսկվան պատրաստ է երկկողմ հարաբերությունների զարգացման ճանապարհով այնքան հեռուն գնալ, որքան պատրաստ են ամերիկացի գործընկերները: