«Ախթամար» քառյակը և «Կադանս» անսամբլը կներկայանան «Երաժշտություն՝ Հայաստանին» խորագրով համերգով

Հունիսի 10-ին՝ ժամը 19:00-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կանցկացվի «Երաժշտություն՝ Հայաստանին» խորագրով համերգային երեկոն: Երեկոյի ընթացքում ելույթ կունենան «Ախթամար» քառյակը (Բելգիա / Ֆրանսիա) և «Կադանս» անսամբլը:
Համերգային ծրագրում՝ Կլոդ Դեբյուսի, Կոմիտաս/Ասլամազյան, Յոհաննես Բրամս, Էժենի Ալեսյան, Սայաթ-Նովա, Աստոր Պիացոլա, Վալտեր Ռիոս, Ռիչարդ Գալիանո:
Նշենք, որ արտասահմանում մեծ ժողովրդականություն վայելող «Ախթամար» քառյակի առաջին ջութակը հայազգի Կոլին Ալեսյանն է: Քառյակի կազմում հանդես են գալիս Ջենիֆեր Պիոն (2-րդ ջութակ), Օնդին Սթասիկը (ալտ) և Սիրիլ Սիմոնը (թավջութակ):
2020թ․ Cypres Records բելգիական ընկերությունը թողարկեց քառյակի «Հայկական առասպելներ» անվանումով առաջին ձայներիզը, որտեղ ներկայացված են Կոմիտասի «Մանրապատումները» և Է․ Ալեսյանի «Հայկական քառյակը»՝ նվիրված «Ախթամարին»։ Ձայներիզը արժանացել է բրիտանական BBC երաժշտական ամսագրի 4 աստղ բարձր գնահատականին և բելգիական Octaves de la Musique հանդեսի 2021թ․ մրցանակին։ «Ախթամարը» ProQuartet կազմակերպության և ECMA միջազգային ասոցիացիայի անդամ է։

Նախատեսվում է «Տիրինկատարի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը» հայտը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնական ցանկում գրանցել 2028-2029 թթ.
150Երեկ, 23:42
«Օսկար»-ի առաջադրվելուց հետո ռեժիսոր Անդրեյ Զվյագինցևը ճանաչվել է «օտարերկրյա գործակալ»
291Երեկ, 18:54
Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» 130 տարի անց առաջին անգամ Հայաստանում է. ինչպես է կտավը հայտնվել Ղազախստանում (լուսանկար)
25917.09.2026, 21:36
Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
37716.09.2026, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
130215.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
63013.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
58913.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
60912.09.2026, 23:54