Արամ Սարգսյանը՝ Քոչարյանի հետ համագործակցելու մասին
![]() 730 Երկուշաբթի, 07 հունիսի, 2021 թ., 13:45 «Համոզված եմ, որ այս ընտրությունների արդյունքում պարտադիր է լինելու կոալիցիաների ձևավորումը ու դա կապված է լինելու ընտրություններում մասնակցած ուժերի ունեցած պատգամավորական թվերից: Կանխատեսումներ անելը բարդ է և դժվար: Կան իրավիճակներ՝ եթե պատերազմ է, եթե թշնամիդ սահմանիդ է կանգնած, այդ պարագայում մենք որևէ մեկի հետ համագործակցությունը չենք բացառում»,- լրագրողների հետ զրույցում ասաց «Հանրապետություն» կուսակցության ղեկավար Արամ Սարգսյանը Լրագրողի հարցին՝ նույնիսկ Քոչարյանի՞ հետ, Ա. Սարգսյանը պատասխանեց. «Եթե պատերազմ է, պատերազմական իրավիճակում մեր կուսակցության համար մենք ունենք միայն մեկ թշնամի, դա արտաքին թշնամին է: Մենք չունենք ներքին թշնամի: Ոչ պատերազմական իրավիճակներում մենք համագործակցելու ենք միայն իրար մոտ, իրարից ոչ շատ հեռու գաղափարախոսությունը կիսող ուժերի հետ: Ձեր ասած թիմի հետ մենք կատեգորիկ հակառակ մոտեցումներ ու տարբերություն ունենք, և մեր անցած ճանապարհով այդ համագործակցությունը ոչ միայն ընկալելի չի լինի, այլև հանրությունը չի ընդունի»,- ասաց Ա. Սարգսյանը: |

«Վաշինգթոնյան ներտեսակային կանիբալիզմին հետևելը ավելի հետաքրքիր է, քան մեր նախընտրական շրջիկ կրկեսը». Սուրեն Սահակյան
3603:06
«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
170Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
234Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
280Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
220Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
177Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
300Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
333Երեկ, 16:09
