«Նիկոլի կռիվն իր ճակատագրի համար է». Միքայել Մինասյան
![]() 801 Երկուշաբթի, 07 հունիսի, 2021 թ., 16:05 Նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանը՝ երկկողմանի ագրեսիայի թիրախում. դրսից և ներսից Թշնամին ամեն օր, ամեն ժամ խորանում է Հայաստանից ներս՝ կատաղած շան պես կտոր-կտոր կուլ տալով մեր հայրենիքը, ծեծում է զինվորներին ու գյուղացիներին, ամրապնդվում նոր դիրքերում, կառուցում նոր խրամատներ, գծում նոր սահմաններում։ Երկրի ներսում նույնն անում է Նիկոլը. ծեծել է տալիս լրագրողներին, գոռում է անդադար, հետապնդում քաղաքացիներին։ Ալիևը ոչնչացնում է Հայաստանը դրսից, Նիկոլը նույնն անում է ներսում։ Երկուսն էլ չունեն որևէ արգելանք: Ալիևը կռվում է իր երկրի համար՝ մեր երկրի դեմ, Նիկոլը կռվում է իր իշխանության համար՝ մեր երկրի դեմ։ Այդ ընթացքում մենք նախընտրական կենացներ ենք լսում հանուն երկրի, որն անպաշտպան է ու անտեր։ Այս նախընտրական փուլի մասնակիցների և Նիկոլի միջև կա մեծ տարբերություն. Նիկոլի կռիվն իր ճակատագրի համար է, որովհետև առանց իշխանության նա ուղղակի չի լինելու։ Ընդդիմությունը կռվում է հանուն երկրի։ Ընդդիմության համար սա նախընտրական պայքար է, Նիկոլի համար՝ կենաց ու մահու կռիվ։ Այդ պատճառով Նիկոլը ոչնչի առաջ կանգ չի առնի, ոչ մեկին չի խնայի, ու ձեռքից ինչ հասնում է կանի։ Այսօրը՝ վկա։ Հ. Գ. Չորս տարի առաջ Էրդողանի թիկնապահները Վաշինգթոնում հետապնդում և ծեծում էին հայերին: Չորս տարի անց վիժվածք Նիկոլի և բոլորի խնամի Գռզոյի թիկնապահներն Արմավիրում հետապնդում և ծեծում են հայերին։ «Ապրե՛ն» հայերը, որոնք սրա համար հեղափոխություն արեցին: Վստահ եմ, որ մինչև հիմա «հպարտ» են թե՛ Սփուռքում, թե՛ Հայաստանում»։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
