«Ընտրատեղամասերում բախումներ են լինելու, որոնք անկառավարելի են դառնալու». Լևոն Տեր-Պետրոսյան
![]() 352 Երկուշաբթի, 07 հունիսի, 2021 թ., 17:20 Շարունակելով նախընտրական քարոզարշավի ընթացքի ու հունիսի 20-ին սպասվող ընտրությունների թեման՝ Տեր-Պետրոսյանն ասաց. «Առայժմ իրենց ռեսուրսների ճակատամարտն է, իրենց համակիրների: Դրանով էլ չեն բավարարվելու: Ընտրությունների ընթացքում երկու կողմից էլ հազարավոր խախտումներ են լինելու, որի ժամանակ անպայման միջադեպեր են լինելու տեղամասերում, որոնք, կարող է, անկառավարելի դառնան»: Ավելի վաղ նա հայտնել էր, որ Հայաստանում պայթյունավտանգ իրավիճակ է: «Տեսնում եք՝ կա երկու բևեռ, որոնք հավակնում են ամեն գնով հասնել իշխանության: Ամեն գնով բառը հենց այնպես չեմ օգտագործում: Երկու կողմն էլ տիրապետում է հսկայական ֆինանսական, վարչական, քրեական ռեսուրսների: Երկու կողմն էլ դիմելու են ցանկացած քայլի՝ իրենց նպատակին հասնելու համար: Որևէ մեկի ազնիվ խոսքին չհավատաք՝ ո՛չ Փաշինյանի, ո՛չ Քոչարյանի: Աստվածաշնչի վրա կերդվեն, Ղուրանի վրա կերդվեն, մեկ է»,- ասել էր առաջին նախագահը: |

«ԱՄՆ-ն սկսել է ուժերի դուրսբերումը Սիրիայի Քասրակ բազայից»․ #SyriaTV
11912:12
«Պուտինն արդեն սկսել է Երրորդ համաշխարհային պատերազմը»․ Զելենսկի (տեսանյութ)
15511:31
Մեքսիկայի նախագահը՝ երկրում ստեղծված իրավիճակի մասին
20010:30
«Կուզեի՞ք Արցախն էլ պատահմամբ գյուղ ասեին, բայց հայկական լիներ». Արամ Գևորգյան
12009:42
«Մեքսիկայում քաղաքացիական պատերազմի նման մի բան է սկսվել». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
11709:00
«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
409Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
393Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
378Երեկ, 15:52
