«Լուրեր են շրջանառվում, որ հենց դարձաք վարչապետ, Սյունիք եք վերադարձնելու Սուրիկ Խաչատրյանին»․ գորիսեցին՝ Քոչարյանին
![]() 1099 Երեքշաբթի, 08 հունիսի, 2021 թ., 12:10 Այսօր՝ Սյունիքում «Հայաստան» դաշինքի նախընտրական քարոզարշավի ժամանակ, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին քաղաքացիների կողմից հարց բարձրացվեց. «Գորիսում լուրեր են շրջանառվում, որ հենց դարձաք ՀՀ վարչապետ, Սյունիք եք վերադարձնելու Սուրիկ Խաչատրյանին և նրան նորից մարզպետ եք նշանակելու»: «Առաջին հերթին, դուք հումորի լավ զգացում ունեք»,- պատասխանեց Քոչարյանը։ «Ես, համենայնդեպս, կարող եմ ասել, որ մեր ցուցակում այդպիսի անձնավորություն չկա։ Մեր դաշինքը բաղկացած է երկու կուսակցություններից և անկուսակցական իմ թիմակիցներից։ Այդ միավորներից մեկը «Վերածնվող Հայաստան» կուսակցությունն է, և մի՞թե դուք մտածում եք, որ այդ կուսակցությունը չունի բավարար կադրային պոտենցիալ՝ առաջարկելու ձեզ՝ մարդու, որ լինի այստեղ մարզպետ և պատասխանատվություն կրի այս տարածքի զարգացման համար։ Այդպես է լինելու»,- նշեց Քոչարյանը: Հիշեցնենք՝ «Վերածնվող Հայաստան» կուսակցությունը գլխավորում է Սյունիքի նախկին մարզպետ Վահե Հակոբյանը: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
