Դուդուկահար Արսեն Պետրոսյանը թողարկել է իր նոր՝ «Հոգին ճանապարհ» ալբոմը

Դուդուկահար Արսեն Պետրոսյանը թողարկել է իր նոր՝ «Հոգին ճանապարհ» (Hokin Janapar) ալբոմը: «Հոգին ճանապարհ»-ը Պետրոսյանի երկրորդ սոլո սկավառակն է: Այն ստեղծվել է հինգ տարվա ծավալուն աշխատանքի արդյունքում և ներառում է հայաստանյան մշակութային ներկապնակի տարբեր դարաշրջանների 11 գործեր:
Այս ալբոմում ներառված են ստեղծագործություններ, որոնք ներկայացնում են հայկական պատմության արժեքն ու կարևորությունը։
Ձայնասկավառակը թողարկվել է բրիտանական հեղինակավոր ARC Music ընկերության կողմից և արդեն իսկ միջազգային մեդիայի ուշադրության կենտրոնում է։
«Հայկական ծիրանափողն իր մեջ հզոր պատմություն է ամփոփում։ Այն թե՛ տխրության, թե՛ ուրախության պահերին միշտ հայերի կողքին է եղել, եղել է մեր ուղեկիցը։ Դուդուկի մեջ բացառիկ հոգի կա, որը կատարողը փոխանցում է իր հանդիսատեսին, մի հսկայական պատմական ընթացք է ներկայացնում այն ունկնդրողին»,- ասում է երաժիշտը։
Արսեն Պետրոսյանը համերգային շրջագայություններ է ունեցել՝ ելույթ ունենալով Եվրոպայի, Հյուսիսային Ամերիկայի, Կենտրոնական Ասիայի, Միջին Արևելքի, Կովկասի երկրներում։
Արսեն Պետրոսյանի առաջին սոլո ալբոմը՝ «Չարենցավան․ Երաժշտություն՝ դուդուկի համար» լույս է տեսել 2015 թվականին ԱՄՆ-ում և մեծ հաջողություն ունեցել։


Նախատեսվում է «Տիրինկատարի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը» հայտը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնական ցանկում գրանցել 2028-2029 թթ.
150Երեկ, 23:42
«Օսկար»-ի առաջադրվելուց հետո ռեժիսոր Անդրեյ Զվյագինցևը ճանաչվել է «օտարերկրյա գործակալ»
291Երեկ, 18:54
Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» 130 տարի անց առաջին անգամ Հայաստանում է. ինչպես է կտավը հայտնվել Ղազախստանում (լուսանկար)
25917.09.2026, 21:36
Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
37716.09.2026, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
130215.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
63013.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
58913.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
60912.09.2026, 23:54