Քաղաքագետները բացատրել են Փաշինյանի էմոցիոնալ հայտարարությունները. #РИА
![]() 951 Չորեքշաբթի, 09 հունիսի, 2021 թ., 15:05 ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ նախընտրական քարոզարշավի վերջին փուլում իմպուլսիվ քայլեր ձեռնարկելով և զգացմունքային հայտարարություններ անելով, զգում է իր դիրքերի կորուստը, կարծում են փորձագետները: Ինչպես РИА Новости-ի հետ զրույցում նշել է պատմական գիտությունների թեկնածու Ստանիսլավ Պրիտչինը, «քարոզարշավի վերջին փուլում իմպուլսիվ քայլերը, հայտարարություններն առաջին հերթին կապված են դիրքերի կորստի հետ: «Փաշինյանն էմոցիոնալ է արձագանքում դասավորության փոփոխությանը, ամեն դեպքում, նա դիտարկվել է որպես բացարձակ առաջնորդ, իսկ քարոզարշավի ավարտին կորցրել է իր առավելությունը, և դա նրա համար նյարդային իրավիճակ է ստեղծում, քանի որ պարտվելը շատ լուրջ հարված կլինի նրա քաղաքական ուժին և շատ առումներով կարող է խաչ քաշել նրա ապագայի վրա»,- նշել է քաղաքագետը: Միջազգային գործերի գծով փորձագետ Յուլիա Նիկիտինան կարծում է, որ հունիսի 20-ի ընտրություններից առաջ քաղաքական հիմնական ուժերն, ամենայն հավանականությամբ, սպառել են ռացիոնալ փաստարկների լիմիտը: «Ընդ որում՝ 2 կողմից էլ, այդ թվում՝ Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից, քանի որ վերջին շրջանում նա հիմնականում տրվում է զգացմունքներին, ինչ-որ վառ կերպարներ է օգտագործում»,- ասել է Նիկիտինան: Նա նշել է, որ«քաղաքական հակառակորդներն այս պահին հայտնվել են որոշակի հոգեբանական ծուղակում, որից դժվար է դուրս գալ»: «Ես այդ հայտարարություններն ու իրադարձությունները չէի դիտարկի որպես ռացիոնալ քաղաքականություն, այլ ավելի շատ՝ այս փուլում հայ հասարակության վիճակի հետևանք»,-հայտարարել է քաղաքագետը: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
