Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

Ռուբեն Խլղաթյանի պաշտպանները բողոք են ներկայացրել դատարան

Ռուբեն Խլղաթյանի պաշտպանները բողոք են ներկայացրել դատարան
521
Ուրբաթ, 11 հունիսի, 2021 թ., 09:25

Փաստաբան Գայանե Պապոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Տեղեկացնում եմ, որ ձերբակալվել է «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորության թեկնածու Ռուբեն Խլղաթյանը (Արմավիրի նախկին քաղաքապետ)։
Հայտարարում ենք, որ ձերբակալումը կրում է բացառապես քաղաքական հետապնդման երանգ։ Ամբողջը շինծու և ապօրինի է։ Այն նպատակ ունի ընտրություններից առաջ խոչընդոտել «Պատիվ ունեմ» դաշինքի քաղաքական գործունեությունը։ Ձերբակալության իրավաչափության վերաբերյալ պաշտպաններիս բողոքը ներկայացվել է դատարան»։