«Տավուշի մարզում, Բերդում հազարավոր հեկտար հողեր գտնվում են Ադրբեջանի տիրապետության տակ». Նիկոլ Փաշինյան
![]() 1056 Ուրբաթ, 11 հունիսի, 2021 թ., 13:35 Բերդում նախընտրական հանդիպման ժամանակ ՔՊ վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը. «Էնտեղ թեմա ա եղել՝ կապված, այսպես կոչված, անկլավների հետ: Էսօր շատ ա տարածվում էն մասին, թե ես ստորագրելիս եմ եղել էդ տարբերակը, ինչ-որ մարդիկ կանխել են: Ո՛չ, կային մարդիկ, ովքեր ասում էին՝ հենց էդ տարբերակով պետք ա էդ թուղթը ստորագրել, բայց մենք հստակ դիրքորոշում ենք արտահայտել ու էդ կետը հանվել ա»,- ասաց Փաշինյանը: «Ո՞րն ա մեր պատկերացումը. մենք կարծում ենք՝ կա անկլավների ընդհանուր տրամաբանություն ու անկլավների հետ կապված հարցերի՝ միջազգային իրավունքով սահմանված լուծման ձևեր կան: Էն իրավիճակը, որ կա, արձանագրված ա, էդ իրավիճակը ուղղակի թողում են, ինչի՞, որովհետև մենք էլ անկլավ ունենք՝ Արծվաշենը՝ Ադրբեջանի տիրապետության տակ, և մեր տրամաբանությունն էն ա, որ էդ անկլավը պետք ա փոխանակվի անկլավի հետ ու էն՝ ինչ իրենց հսկողության տակ ա, մնա իրենց հսկողության տակ, էն՝ ինչ մեր հսկողության տակ ա, մնա մեր հսկողության տակ»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը: «Հետևյալ խնդիրն էլ կա. Տավուշի մարզից մի քանի տասնյակ կմ հայկական տարածքներ գտնվում են Ադրբեջանի տիրապետության տակ: Երբ թեման եկել ա, մենք էլ էդ թեման ենք բերել բանակցություններին, ասել ենք՝ մենք ունենք հողեր, Բերդի տարածաշրջանի հազարավոր հեկտար հողեր գտնվում են Ադրբեջանի տիրապետության տակ: Ասել ենք՝ հարցերը պետք ա դիտարկել ընդհանուր համատեքստում ու այդ համատեքստում կգնանք առաջ»,- հավելեց նա: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
