Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

Քոչարյանն ու Սարգսյանը անզիջում պայքարի են դուրս եկել. «Հրապարակ»

Քոչարյանն ու Սարգսյանը անզիջում պայքարի են դուրս եկել. «Հրապարակ»
774
Շաբաթ, 12 հունիսի, 2021 թ., 09:50

«Հրապարակ»-ը գրում է. «Տպավորություն է, որ Հայաստանի 2-րդ և 3-րդ նախագահներն անզիջում պայքարի են դուրս եկել ինչպես իշխանության, այնպես էլ միմյանց դեմ։ Ռոբերտ Քոչարյանն անձամբ է մտել պայքարի մեջ, քանի որ գլխավորում է դաշինքի ցուցակը, իսկ Սերժ Սարգսյանը վերջին օրերին է կտրուկ ակտիվացել՝ հարուցելով շատերի զարմանքը։

Քոչարյանականների ճամբարում քննարկում են, որ Սերժ Սարգսյանին զայրացրել է Քոչարյանի մեսիջը, երբ Աշտարակում հայտարարեց, թե իշխանության գալով՝ դեռ պետք է պարզի՝ այդ ինչպես ստացվեց, որ 10 հոգով Գյումրիից քայլելով եկան Երևան և հեղափոխություն արին։ Հաջորդ օրվանից Սերժ Սարգսյանն անձամբ սկսեց մասնակցել քարոզարշավին՝ անխնա քննադատելով Նիկոլ Փաշինյանին»:

Մանրամասները՝ թերթի համարում: