Չորեքշաբթի, 24 ապրիլի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +19 °C

Ջրանցքում քաղաքացու դի է հայտնաբերվել

Ջրանցքում քաղաքացու դի է հայտնաբերվել
238
Շաբաթ, 12 հունիսի, 2021 թ., 11:45

Հունիսի 11-ին՝ ժամը 21:04-ին, Արմավիրի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Մեծամոր քաղաքի «ՀԱԷԿ»-ին հարակից տարածքում՝ ջրանցքում, դի կա. դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները ջրանցքից դուրս են բերել տղամարդու դին: