«Ի՞նչ հետևանքներ կլինեն, եթե Տավուշից տարածքներ հանձնվեն». Սեյրան Օհանյան
![]() 234 Կիրակի, 13 հունիսի, 2021 թ., 13:20 «Պատերազմի ընթացքում անգրագետ կառավարման պատճառով ունեցանք պարտություն, հիմա էլ պարտված իշխանությունների՝ երկրի ղեկին գտնվելու հետևանքով ամեն օր գտնվում ենք պարտադրված թելադրանքի ներքո»,- Նոյեմբերյանում քարոզարշավի ժամանակ հայտարարեց «Հայաստան» դաշինքի անդամ, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։ «Այդ սպառնալիքները կամաց-կամաց ոչ միայն Սյունիքում են, Սևանի ավազանում են, այլև գալիս, մոտենում են Տավուշին։ Արցախյան առաջին պատերազմի ընթացքում Արցախը Հայաստանի և սփյուռքի աջակցությամբ ստիպված էր կռվել երկու ճակատով։ Խորհրդային Միության կողմնակալ քաղաքականության շնորհիվ Արցախի ներսում բոլոր ճանապարհները, շրջաններն իրար կապող ենթակառույցները, ճանապարհները անցնում էին ադրբեջանական բնակավայրերով։ Որտեղ էլ դրանք չկային, բնակավայրեր կառուցվեցին։ Արցախյան պատերազմի ժամանակ դրանք վերածվեցին խոշոր ռազմական հենակետերի։ Եվ իշխանությունները՝ Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, որոշում ընդունեցին ներքին այդ օջախները վնասազերծել, որ հեշտ լինի կռվել մեկ՝ արտաքին ճակատով, և մենք ունեցանք հաղթանակ»,- նշեց Սեյրան Օհանյանը։ Նրա խոսքով՝ հիմա այնպես է ստացվում, որ Տավուշի մարզում այդ կարևոր ճանապարհները, օրինակ՝ Իջևանից դեպի Բերդ կամ Իջևանից դեպի Նոյեմբերյան տանող Ազատամուտի կամ Ոսկեպարի հատվածում «այս իշխանությունների ասելով՝ պետք է անցնեն Ադրբեջանին, որովհետև ադրբեջանական բնակավայրեր են եղել»։ Օհանյանի խոսքով՝ իրենք դա թույլ չեն տալու, որովհետև հունիսի 21-ից ներկա իշխանություններն այլևս «չեն լինելու»։
|

«Ադրբեջանական ուժերը թիրախավորել ու ոչնչացրել են միայն ռազմական օբյեկտները». Բայրամովը ՄԱԿ ԱԽ նիստում խեղաթյուրեց փաստերը
22401:08
Ոստիկանության տարբեր բաժիններ բերման են ենթարկվել 46 քաղաքացիներ
27600:24
«Մենք չպետք է աչք փակենք ՌԴ խաղաղապահ առաքելության ձախողումների վրա». Փաշինյան
403Երեկ, 19:12
«Բաքուն ԼՂ հայերին է հանձնել վերաինտեգրման ծրագիրը». Ալիևի վարչակազմ
948Երեկ, 16:24
ՀՀ տեղափոխելու հարցի շուրջ կառավարությունը կապի մեջ է ԼՂ-ի հետ. վարչապետի աշխատակազմ
446Երեկ, 15:48
«Բաքուն խաղաղության համաձայնագրի նախագիծ է հանձնել Երևանին». Ալիևի ներկայացուցիչ
1198Երեկ, 14:48
«Դժվար է մեկ հանդիպումով լուծել բոլոր հարցերը». Ադրբեջանի ներկայացուցիչ
1119Երեկ, 14:36
Եվլախում հանդիպումից հետո մամուլի ասուլիս նախատեսված չէ
960Երեկ, 14:24
