Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +10 °C

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ Մակրոնը խոսել է Էրդողանի հետ

ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ Մակրոնը խոսել է Էրդողանի հետ
808
Երկուշաբթի, 14 հունիսի, 2021 թ., 15:40

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել է, որ Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ երկար զրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: «ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ ես երկար զրույց եմ ունեցել նախագահ Էրդողանի հետ։ Առաջ շարժվել՝ պարզությամբ, հարգանքով և պահանջներով»,- գրել է Մակրոնը՝ Twitter-ի իր էջում։

Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահը հայտարարել էր, որ իր թուրք գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ ցանկանում է քննարկել ՆԱՏՕ-ում դաշնակիցների վարքագծի կանոնները, ինչպես նաև Սիրիայում, Լիբիայում և Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը: