«Էրդողանի հետ բանակցություններն անցել են խաղաղ մթնոլորտում»․ Մակրոն
![]() 686 Երեքշաբթի, 15 հունիսի, 2021 թ., 11:15 ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցություններն անցել են լավ մթնոլորտում։ Այս մասին հայտնել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։ «Բանակցություններն անցել են խաղաղ մթնոլորտում»,-ընդգծել է Ֆրանսիայի նախագահը, միևնույն ժամանակ, նկատի ունենալով Էրդողանի նախկին վիրավորական արտահայտություններն իր հասցեին ու ծագած հակասությունները։ Նա նշել է, որ այս բանակցություններում «ոչ ոք ներողություն չի խնդրել և ոչ մի կողմ դա չի էլ պահանջել»: «Բայց հստակ ցանկություն է արտահայտվել՝ վերսկսել բնականոն աշխատանքը»,- հայտարարել է Մակրոնը: Նա հատուկ ընդգծել է, որ «վերջին ամիսները նշանավորվել են կողմերի ավելի հանգիստ հրապարակային հայտարարություններով»: «Եվ ես այդ կապակցությամբ իմ գոհունակությունն եմ հայտնում»,- ասել է Մակրոնը: «Բանակցությունների ընթացքում երկուստեք արձանագրել ենք, որ ելնելով մեր հավաքական նպատակներից, անհրաժեշտ է բոլոր ուժերը ներդնել համատեղ աշխատանք ապահովելու համար»,- ասել է նա: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
