Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Մեր գերիներին կարող էինք բերել 5-6 ամիս առաջ՝ նույն եղանակով»․ Արտակ Զաքարյան

«Մեր գերիներին կարող էինք բերել 5-6 ամիս առաջ՝ նույն եղանակով»․ Արտակ Զաքարյան
786
Երեքշաբթի, 15 հունիսի, 2021 թ., 12:50

«Վաղուց ականապատ տարածքների քարտեզների վերաբերյալ բանակցությունները գնում են»,- այսօր՝ ասուլիսի ժամանակ, հայտարարեց «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Արտակ Զաքարյանը։
«Սրանք մի քանի անգամ հրաժարվել են տրամադրել, և պրոցեսը ձգել են այնքան, որ դա գա, հասնի նախընտրական փուլ, ու դարձնեն կապիտուլյանտի համար քարոզչություն»,- նշեց Զաքարյանը։

«Մեր գերիներին, որ կարող էինք բերել 5-6 ամիս առաջ՝ նույն եղանակով՝ քարտեզների փոխանցման միջոցով, սրանք թույլ են տվել, որ այդ տղաները կտտանքների ենթարկվեն, ինչ ա թե կապիտուլյանտը պետք է դա իրականացներ ընտրությունից առաջ»,- ասաց նա։