Սթոլթենբերգը հայտարարել է Պուտին-Բայդեն հանդիպման կարևորության մասին
![]() 654 Չորեքշաբթի, 16 հունիսի, 2021 թ., 15:10 Հյուսիսատլանտյան դաշինքի (ՆԱՏՕ) գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ Ժնևում կայանալիք հանդիպման կարևորության մասին, քանի որ դաշինքի անդամ երկրների համար Ռուսաստանի հետ հարաբերությունները գերակա հարց են: «Ես կարևոր եմ համարում, որ 2 նախագահները հանդիպում կանցկացնեն։ Կարևոր է նաև այն փաստը, որ մեր բոլոր դաշնակիցները ողջունել են, որ նախագահ Բայդենը նախագահ Պուտինի հետ հանդիպման նախաշեմին խորհրդակցել է ՆԱՏՕ-ի բոլոր առաջնորդների հետ, քանի որ դաշինքը հավաքական անվտանգության հարցերի շուրջ համակարգման հարթակ է: Եվ, իհարկե, Ռուսաստանի հետ հարաբերությունները բոլորիս համար առաջնային կարևորություն ունեն»,- ասել է նա CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում։ «Մենք պետք է ուժեղ լինենք՝ պատրաստ զսպման, պաշտպանության, և միևնույն ժամանակ մեզ անհրաժեշտ է երկխոսություն ՌԴ-ի հետ։ Ռուսաստանը մեր հարևանն է, մենք պետք է խոսենք նրա հետ, նույնիսկ եթե չենք հավատում մոտ ապագայում հարաբերությունների բարելավմանը»,- հավելել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։ Հիշեցնենք՝ Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի բանակցությունները տեղի կունենան Ժնևի Լա Գրանժ վիլայում՝ նեղ և ընդլայնված կազմով: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
10222:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
21320:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24917:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20717:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
17017:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26816:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
30116:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
37115:22
