Շաբաթ, 12 հուլիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +23 °C

«Իրականացնում են մարդկանց առևտուր՝ կատարելով հանցանք». ՀՀ ՄԻՊ

«Իրականացնում են մարդկանց առևտուր՝ կատարելով հանցանք». ՀՀ ՄԻՊ
744
Չորեքշաբթի, 16 հունիսի, 2021 թ., 23:05

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը հաղորդագրություն է տարածել. «Անհերքելի ապացույց այն մասին, որ ադրբեջանական իշխանությունները՝
1) հայկական կողմի բոլոր գերիներին ապօրինաբար պահում են պատանդի վիճակում՝ քաղաքական սակարկությունների համար.
2) իրականացնում են մարդկանց առևտուր՝ կատարելով հանցանք.
3)միջազգային հանրությանը շարունակաբար մոլորեցնում են՝ պնդելով, թե իբր գերիները ահաբեկիչ կամ դիվերսանտ են.
4) գերիների նկատմամբ կազմակերպում են կեղծ քրեական դատավարություններ:
Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների այս քննարկումն այն մասին է, որ հայկական կողմի գերիներն Ադրբեջանում ապօրինաբար պահվում են՝ ինչ-որ ականապատ քարտեզների դիմաց մաս-մաս փոխանակելու համար:
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը տեսանյութը թարգմանել է ռուսերեն և անգլերեն ու վերլուծության ենթարկել:
Այն ՀՀ մարդու իրավունքների պաշտանի պաշտոնական նամակով կուղարկվի ՄԱԿ-ի մասնագիտացված մարմիններին, ԵԱՀԿ, ԵԽ և այլ միջազգային կառույցներին»: