«Ռուսաստանը չպետք է թելադրի աշխարհին». Բայդեն
![]() 870 Հինգշաբթի, 17 հունիսի, 2021 թ., 00:20 Ինչպես արդեն հայտնել ենք, Պուտինի հետ հանդիպումից հետո ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հանդես է եկել մամլո ասուլիսով: «Ես չեմ ասում՝ մենք ինչ-որ բաների շուրջ պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որը հետագայում կաշխատի: Ես ասում եմ, որ մենք լավ հեռանկարներ ունենք մեր հարաբերությունները բարելավելու՝ առանց մեր դիրքերից տեղաշարժվելու և մեր սկզբունքներից նահանջելու: Ես Պուտինին հասկացրի՝ ինչ դիրքերում եմ ես կանգնած, ինչի կարող ենք մենք հասնել և ինչպես մենք կարձագանքենք ԱՄՆ-ի հանդեպ խախտումներին: Մենք 6 ամսից կիմանանք՝ պայմանավորվե՞լ ենք ինչ-որ բանի շուրջ, թե ոչ: Դա պարզ կդառնա այն հանգամանքից՝ կընդունե՞ն արդյոք կողմերը համապատասխան որոշումներ: Պուտինը հիմա ամենաքիչն է ուզում նոր սառը պատերազմ: Նա դեռևս կարծում է, թե մենք ուզում ենք իրեն գահընկեց անել, սակայն չեմ հավատում, որ այդ հավատն է նրա շարժիչ ուժը: ԱՄՆ-ն Ռուսաստանին է ներկայացրել ցուցակ՝ ենթակառուցվածքների 16 կարևորագույն սեկտորներով, որոնց նկատմամբ առաջարկվում է արգելել քիբերհարձակումները: Գաղութում Նավալնիիհ հնարավոր մահվան հետևանքները կործանիչ կլինեն Ռուսաստանի համար: Ես նախագահ Պուտինին հստակ ասել եմ, որ մենք բարձրացնելու ենք մարդու հիմնարար իրավունքները հարցը, որովհետև դա մեր հինաքարն է: Մենք պայմանավորվեցինք միասին աշխատել Իրանի գծով, որպեսզի թույլ չտանք, որ միջուկային զենք ստանա: Քննարկվել է նաև Աֆղանստանում ահաբեկչությունը կանխարգելելու հարցը»,- ի թիվս այլնի, ասել է Բայդենը: Սպիտակ տան ղեկավարը նշել է, որ Վաշինգթոնը Մոսկվայի հետ բանակցություններում մշտապես առաջին պլան է մղելու մարդու իրավունքների հարցը, և հավելել է՝ Ռուսաստանը չպետք է թելադրի աշխարհին։ |

«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
3503:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
125Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
162Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
128Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
259Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
236Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
289Երեկ, 20:52
Ձերբակալվել են Լվովում ահաբեկչական հարձակում կազմակերպող անձինք
228Երեկ, 19:30
