«Ինձ թվում է՝ ընդհանուր առմամբ մենք նույն լեզվով ենք խոսել»․ Պուտին
![]() 664 Հինգշաբթի, 17 հունիսի, 2021 թ., 13:30 ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, խոսելով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպման մասին, նշել է, որ ոչ մի ճնշում չի զգացվել, խոսել են առանց ավելորդ դիվանագիտական շեղումների: «Կրկնում եմ ևս մեկ անգամ՝ ո՛չ մեր կողմից, ո՛չ էլ նրանց կողմից ճնշում չի եղել, և անիմաստ կլիներ. մարդիկ դրա համար չէ, որ հանդիպում են»,- ասել է Պուտինը՝ Ժնևում ԱՄՆ նախագահի հետ բանակցությունների արդյունքներին նվիրված ասուլիսի ժամանակ: «Կարծում եմ, ոչ մի թշնամանք չի եղել։ Շատ դիրքորոշումներում մեր գնահատականները տարբերվում են, բայց, այնուամենայնիվ, 2 կողմից էլ միմյանց հասկանալու և դիրքորոշումների մերձեցման ուղիներ փնտրելու ցանկություն է ցուցաբերվել։ Զրույցը շատ կառուցողական էր»,- ասել է Պուտինը։ Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե արդյո՞ք Բայդենը հրավիրել է Սպիտակ տուն, Պուտինը հայտնել է, որ «չի հրավիրել», քանի որ, նրա կարծիքով, նման հանդիպումների համար «պայմանները պետք է հասունանան»: «Բայց եթե ինձ հարցնեք, թե նախագահ Բայդենն ինչպիսի զրուցակից ու գործընկեր է, կարող եմ ասել, որ նա շատ կառուցողական, փորձառու անձնավորություն է, դա միանգամից երևում է։ Ինձ թվում է, որ ընդհանուր առմամբ մենք նույն լեզվով ենք խոսել»,- ասել է Պուտինը: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
