«Ծիծաղելի է»․ Արա Աբրահամյանը պատասխանել է Ադրբեջանի մեղադրանքներին
![]() 1028 Ուրբաթ, 18 հունիսի, 2021 թ., 13:50 Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը РИА Новости-ին պատասխանել է, որ իր նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու մասին պաշտոնական տեղեկատվություն դեռ չի ստացել։ Նրա խոսքով՝ Բաքվի մեղադրանքներն անհեթեթություն են և նա չի վախենում հետևանքներից. «Ադրբեջանի դատախազությունը կարող է ինչ ասես հայտարարել, ինձ դա չի անհանգստացնում։ Ավելի լավ կլիներ, որ նրանք զբաղվեին իրենց հանցագործներով, որոնք Ղարաբաղում խախտում են մարդու իրավունքները... Ծիծաղելի է։ Ես անմեղ եմ, և խնդիրներ ունենալ չեմ կարող»,- ասել է Աբրահամյանը։ Ավելի վաղ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը Աբրահամյանի, ինչպես նաև «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանի և Royalsys Engineering ընկերության ղեկավար Դավիթ Գալստյանի նկատմամբ միջազգային հետախուզում էր հայտարարել: Աբրահամյանը մտադիր է դիմել միջազգային դատարաններ և պահանջել Ադրբեջանի կողմից ռազմական հանցագործությունների հետաքննություն: «Հույս ունեմ, որ կգա ժամանակ, երբ հենց իրենց կդատեն»,-հավելել է Աբրահամյանը: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
18120:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
23217:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
19617:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15917:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24916:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
28016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
35315:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20814:54
