Gallup-ի վերջին հարցման արդյունքները
![]() 954 Ուրբաթ, 18 հունիսի, 2021 թ., 13:55 «Գելլափ ինթերնեյշնլ» ասոցիացիան այսօր ներկայացրեց իր վերջին հարցումների տվյալները, ըստ որի՝ այս կիրակի նախատեսվող ընտրություններում «Հայաստան» դաշինքի օգտին կքվեարկի հարցվածների 28,7 տոկոսը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին՝ 25,2 տոկոսը, «Պատիվ ունեմ» դաշինքի օգտին՝ 10,8 տոկոսը։ Մանրամասները՝ ներկայացրեց «Գելլափ ինթերնեշնլ» ասոցիացիայի ներկայացուցիչ Արամ Նավասարդյանը: «Ըստ հարցումների՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին կքվեարկի հարցվածների 5,4 տոկոսը, «Լուսավոր Հայաստան» կուսակցության օգտին՝ 5,2 տոկոսը, Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների դաշինքին՝ 2,8 տոկոսը, «Հանրապետություն» կուսակցության օգտին՝ 2,6 տոկոսը, Հայ ազգային կոնգրեսի օգտին՝ 1,5 տոկոսը, «Մեր տունը Հայաստանն է» կուսակցության օգտին՝ 1,2 տոկոսը, 5165 ազգային պահպանողական շարժման օգտին՝ 1,0 տոկոսը, «Հայոց հայրենիք» կուսակցության օգտին՝ 0,8 տոկոսը, Ազգային-ժողովրդավարական բևեռի օգտին՝ 0,7 տոկոսը, Արդար Հայաստան կուսակցության օգտին՝ 0,6 տոկոսը, Ինքնիշխան Հայաստան կուսակցության օգտին՝ 0,4 տոկոսը, այլ՝ 1,1 տոկոսը, հարցմանը հրաժարվել է պատասխանել հարցվածների 5,2 տոկոսը, «ոչ մեկին» պատասխանել է հարցվածների 2,7 տոկոսը, դժվարացել է պատասխանել հարցվածների 4,1 տոկոսը»,- մանրամասնել է Նավասարդյանը։ Հարցին՝ մասնակցելո՞ւ են արտահերթ ընտրություններին, հարցվածների 51,1 տոկոսը պատասխանել է՝ «միանշանակ մասնակցելու եմ», 11,4 տոկոսը՝ «ավելի շուտ մասնակցելու եմ», 13,8 տոկոսը՝ «ավելի շուտ չեմ մասնակցելու», 22,9 տոկոսը՝ «միանշանակ չեմ մասնակցելու», հարցին դժվարացել է պատասխանել է հարցվածերի 0,7 տոկոսը։ «Միանշանակ մասնակցելու եմ» ցուցանիշը որոշակի չափով նվազել է։ ![]() |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54

