«Իշխանության հրահանգով ՀԱԿ-ին չթույլատրվեց մասնակցել բանավեճին». Լևոն Զուրաբյան
![]() 761 Ուրբաթ, 18 հունիսի, 2021 թ., 14:10 ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանն ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ իրենց ուժին հնարավորություն չի ընձեռվել մասնակցելու երեկ Հանրայինի եթերում տեղի ունեցած եզրափակիչ բանավեճին: «Որոշվել էր, որ ՀԱԿ-ին այդ բանավեճում պետք է ներկայացնեմ ես: Մենք դրա մասին գրավոր տեղյակ ենք պահել Հանրային հեռուստաընկերությանը և ստացել ենք ինչ-որ անորոշ պատասխան, որ բանավեճին կարող են մասնակցել միայն ցուցակի առաջին համարները: Ըստ էության մեզ մերժեցին: Բնականաբար, սա անընդունելի մոտեցում է, լիովին խախտում է մեր ընտրական իրավունքը: Մենք միանգամից դիմեցինք դատարան: Դատարանն էլ սկզբից մերժեց մեր հայցը՝ ինչ-որ ձևական շարժառիթներով, թե իբր լիազորությունները ճիշտ ձևակերպված չեն, հետո երբ ճիշտ ձևակերպեցինք, նորից ուղարկեցինք, ավելի աբսուրդ վճիռ կայացվեց. իրենք որոշել են, որ այն հայցը, որով մենք ներկայանում ենք դատարան, չի առնչվում մեր ընտրական իրավունքի պաշտպանությանը»,- ասաց Զուրաբյանը՝ հայտարարելով, որ այդ ամբողջ գործընթացը հրահանգել են իշխանությունները: |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
246Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
274Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
277Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
193Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
253Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
235Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
222Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
274Երեկ, 09:52
