Երկուշաբթի, 20 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

«Ռուսաստանը Հայաստանին մաղթում է ընտրությունների բարեհաջող անցկացում»․Պեսկով

«Ռուսաստանը Հայաստանին մաղթում է ընտրությունների բարեհաջող անցկացում»․Պեսկով
848
Ուրբաթ, 18 հունիսի, 2021 թ., 16:05

Ռուսաստանը Հայաստանին խորհրդարանական արտահերթ ընտրությունների հաջող անցկացում է մաղթում։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Նա տարօրինակ է անվանել այն հարցը, թե արդյո՞ք այս ընտրություններում Մոսկվան աջակցում է որևէ ուժի։

«Անկասկած, մեր մերձավոր դաշնակցին ու գործընկերոջը ցանկանում ենք խորհրդարանական ընտրությունների հաջող անցկացում»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը: