«Իզմիրլյան» կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը աշխատակիցների հետ հանդիպմանը սպառնալիքներ է հնչեցրել

«Փաստերի ստուգման հարթակ»-ը գրում է. «Հայաստան» դաշինքի պատգամավորության թեկնածու, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը հունիսի 18-ի առավոտյան աշխատակիցների հետ հանդիպմանը սպառնալիքներ է հնչեցրել՝ պարտադրելով մասնակցել ընտրություններին։ Չարչյանը նշել է, որ ինքը «Հայաստան» դաշինքի թեկնածու է և եթե որևէ մեկը չմասնակցի ընտրություններին, ապա նա կիմանա այդ մասին։ Նշենք, որ Քրեական օրենսգրքի 154.2 հոդվածի 3-րդ մասը պատասխանատվություն է նախատեսում ընտրողին թեկնածուներից, կուսակցություններից որևէ մեկի օգտին կողմ կամ դեմ քվեարկելուն, ընտրություններին մասնակցելուն կամ ընտրություններին մասնակցելուց հրաժարվելուն ծառայողական կամ այլ կախվածությունն օգտագործելով հարկադրելու համար: Ընդորում, եթե այդ արարքը կատարվել է երկու կամ ավել անձանց նկատմամբ, ապա նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն դրա համար նախատեսված է ազատազրկում՝ չորսից յոթ տարի ժամկետով»:

Պուտինը, Թրամփն ու Սի Ծինփինը կարճ զրույց են ունեցել ոտքի վրա (տեսանյութ)
915:55
««Ուժեղ Հայաստան»-ը հենց այսօր պատրաստ է կողմ քվեարկել խաղաղության պայմանագրին, բայց դուք ձեր «բայց»-երի պատճառով չեք բերում այն»․ Տիգրան Աբրահամյան (տեսանյութ)
1915:36
«Իշխանությունն ընդդիմություն է ձևավորում հենց ինքն իրենից»․ Արման Աբովյան (տեսանյութ)
5515:12
«Ասում են՝ Արմեն Գրիգորյանի ընդդիմադիր տեսակետներն իշխանական սցենար են»․ լրագրողը՝ Վահագն Ալեքսանյանին (տեսանյութ)
6315:00
«Ձեր գործողությունների մեջ հանցակազմ տեսնո՞ւմ եք»․ լրագրողը՝ Վահագն Ալեքսանյանին (տեսանյութ)
5914:54
«Պուտինն ու Թրամփը ԱԽՏՀ գագաթնաժողովի ընթացքում կարող են մի քանի անգամ շփվել»․ Ուշակով
11214:43
«Ինչո՞ւ Հայաստանի համար էլ նախապայման չէ գերիների վերադարձից հետո խաղաղության պայմանագիրը ստորագրելը»․ լրագրողը՝ Վահագն Ալեքսանյանին (տեսանյութ)
6614:36
«Ձեր հարցը կարող եք տալ ադրբեջանական կողմին, եթե նման հնարավորություն ունենաք»․ Վահագն Ալեքսանյան (տեսանյութ)
6914:12