Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Կարեն Կարապետյանին հարցրեք». Սերժ Սարգսյան

«Կարեն Կարապետյանին հարցրեք». Սերժ Սարգսյան
138
Կիրակի, 20 հունիսի, 2021 թ., 14:20

ՀՀ երրորդ նախագահ, «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Սերժ Սարգսյանը խուսափեց պատասխանել հարցին, թե հնարավորության դեպքում պատրաստվո՞ւմ է կոալիցիա կազմել Ռոբերտ Քոչարյանի ղեկավարած ուժի հետ:

«Կարեն Կարապետյանն ինչո՞ւ է Քոչարյանին սատարում և ոչ՝ ձեզ»,- հետաքրքրվեցին լրագրողները:

Հարցին ի պատասխան Սարգսյանն ասաց. «Առաջին հերթին՝ դա Կարեն Կարապետյանին հարցրեք, և երկրորդ՝ էդտեղ ի՞նչ մեծ ողբերգություն եք տեսնում»: