«Փաշինյանի կուսակցության հաղթանակը նվազագույն փոփոխություններ կառաջացնի Երևանի և Մոսկվայի հարաբերություններում»․ Կալաշնիկով
![]() 641 Երկուշաբթի, 21 հունիսի, 2021 թ., 14:00 Խորհրդարանական արտահերթ ընտրություններում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակը նվազագույն փոփոխություններ կառաջացնի Երևանի և Մոսկվայի հարաբերություններում: Այս մասին Интерфакс-ին հայտնել է ՌԴ Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման և հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը։ «Փաշինյանի կուսակցության հաղթանակը՝ Հայաստանի հետ մեր հարաբերությունների վրա կազդի նվազագույն չափով, քանի որ այդ հարաբերություններն արդեն փորձված և ամրագրված են Լեռնային Ղարաբաղում հակամարտության կարգավորման եռակողմ համաձայնագրով»,- ասել է Կալաշնիկովը: Կալաշնիկովը կարծում է, որ «եթե խորհրդարանում մեծամասնություն կազմեր Քոչարյանի դաշինքը, դա լրացուցիչ տուրբուլենտություն կստեղծեր՝ չնայած, որ նա մեր հին, նոր գործընկերն է»: «Դա բոլորն էլ հասկանում էին։ Այնպես որ, կարծում եմ, որ, հավանաբար, Մոսկվան կճանաչի այս ընտրությունները»,-նշել է հանձնաժողովի ղեկավարը: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
