Երկուշաբթի, 20 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

«Մենք տեսնում ենք Փաշինյանի կուսակցության համոզիչ հաղթանակը»․ Պեսկով

«Մենք տեսնում ենք Փաշինյանի կուսակցության համոզիչ հաղթանակը»․ Պեսկով
683
Երկուշաբթի, 21 հունիսի, 2021 թ., 14:15

Կրեմլը հետևում է Հայաստանում տեղի ունեցած ընտրությունների արդյունքներին․ «Ուշադիր հետևում ենք այն տեղեկատվությանը, որը Երևանից է ստացվում։ Մենք տեսնում ենք Փաշինյանի կուսակցության համոզիչ հաղթանակը»,- լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Նա շնորհավորել է Հայաստանի ժողովրդին. «Հայաստանը մեր դաշնակիցն է, գործընկերը և, իհարկե, ցանկանում ենք, որ հայ ժողովրդի այս ընտրությունն օգնի հաղթահարել դժվարությունները»,- ասել է Պեսկովը: