«Թբիլիսին պատրաստ է աշխատել Վրաստան-Ադրբեջան-Հայաստան եռակողմ ձևաչափով». Զալկալիանի
![]() 674 Երկուշաբթի, 21 հունիսի, 2021 թ., 17:05 Թբիլիսին պատրաստ է աշխատել Վրաստան-Ադրբեջան-Հայաստան եռակողմ ձևաչափով՝ աշխարհաքաղաքական կարևոր նախագծերի իրականացման համար։ Այս մասին հայտարարել է Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին։ Ելույթ ունենալով Թուրքիայում կայացած դիվանագիտական համաժողովում՝ Զալկալիանին նշել է, որ Ադրբեջանն ու Թուրքիան Վրաստանի ռազմավարական գործընկերներն են։ Նա նաև ընդգծել է Հայաստանի հետ պատմական և բարեկամական կապերը։ «Մեր առջև այսօր շատ հնարավորություններ կան։ Մեր տարածքով անցնում են նավթամուղերն ու գազատարները»,-հիշեցրել է Զալկալիանին։ Նա կարևորել է այն նախագծերի իրականացումը, որոնք կնպաստեն տնտեսական համագործակցության ընդլայնմանը, տրանսպորտային կապերին՝ Կասպից և Սև ծովերի ներուժի օգտագործման տեսանկյունից: |

Արարատ Միրզոյանի ելույթը՝ Ժնևում. ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
2114:36
«Երբ սկսում ես զբաղվել քաղաքականությամբ, քո ամեն արածն ու ասածը դառնում է թիրախ». Անի Սամսոնյան
4614:24
«Ադրբեջանի և Իրանի համատեղ նախագծերը լայն հնարավորություններ կբացեն տարածաշրջանի համար»․ Ալիև
7714:18
«ԱՄՆ-ն Մեքսիկային հետախուզական տվյալներ է տրամադրել»․ Լևիթ
7714:12
«ՀՀ-ն երբեք չի ունեցել փողով այսքան հարուստ, գաղափարապես այսքան սնանկ ընդդիմություն». Հայկ Կոնջորյան
7513:42
«ԱՄՆ-ն սկսել է ուժերի դուրսբերումը Սիրիայի Քասրակ բազայից»․ #SyriaTV
14512:12
«Պուտինն արդեն սկսել է Երրորդ համաշխարհային պատերազմը»․ Զելենսկի (տեսանյութ)
18011:31
Մեքսիկայի նախագահը՝ երկրում ստեղծված իրավիճակի մասին
21710:30
