«Տեսել ենք վարչական ռեսուրսի կիրառում». Ռոբերտ Քոչարյան
![]() 772 Երեքշաբթի, 22 հունիսի, 2021 թ., 11:30 «Ընտրությունների արդյունքներն անսպասելի էին մեզ համար ու նաև շատ շատերի, առաջին հերթին այն պառճառով, որ բոլոր հարցումները ցույց էին տալիս այլ պատկեր: Պետք է փորձենք գտնել բացատրություն: Ենթադրում ենք, որ եղել են զանգվածային խախտումներ, տեսել ենք վարչական ռեսուրսի կիրառում, դրա համար մենք դիմելու ենք Սահմանադրական դատարան՝ արդյունքները քննարկելու համար»,- ասուլիսի ժամանակ հայտարարեց «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը՝ հավելելով, որ ներկայում շտաբերը նյութեր են հավաքագրում, որոնք մի քանի օր անց կամփոփվեն: «Համոզված եմ, որ այն մանդատը, որ ստացել է այս իշխանությունը, այս իշխանության նկատմամբ վստահության մանդատ չէ: Մեր բոլոր հանդիպումները եղել են և՛ ավելի մարդաշատ, քան իշխանությանը, և՛ շատ ավելի հզոր: Իմ անձնական կարծիքով՝ տպավորություն է, որ այստեղ աշխատեց մի գործոն՝ նախկին իշխանությունների վերադարձի գործոնը ու այն էապես ուժեղացրեց այն հանգամանքը, որ երեք նախկին նախագահ մասնակցում էին ընտրություններին: Երկուսը՝ ընտրացուցակներ գլխավորելով, երրորդը՝ ակտիվ մասնակցելով քարոզարշավին: Չկարողացանք կոտրել այդ հանգամանքը, քանի որ քարոզարշավը շատ կարճ էր»,- ասաց ՀՀ երկրորդ նախագահը: |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
278Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
295Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
303Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
205Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
266Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
245Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
232Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
281Երեկ, 09:52
