Կամերային նվագախումբը ճանապարհ է հարթում երիտասարդ տաղանդներին

Հայաստանի պետական կամերային նվագախումբը հունիսի 23-ին, ժամը 19:00-ին հանդես կգա «Ճանապարհ տաղանդներին» խորագրով համերգով:
Համերգը տեղի կունենա Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:
Երեկոյի ընթացքում նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյան) հանդես կգա երիտասարդ տաղանդավոր երաժիշտների հետ, որոնցից մի քանիսը նախապատրաստվում են միջազգային հարթակներում կարևորագույն մրցույթների: Դիրիժոր՝ Ռուբեն Ասատրյան:
Երեկոյի ընթացքում կհնչեն Բախի, Սեն-Սանսի, Հայդնի, Վիվալդիի, Մոցարտի, Գլյուկի, Բոկերինիի ստեղծագործությունները:
Որպես մենակատարներ հանդես կգան Միքայել Ոսկանյանը (թավջութակ), Նարեկ Հեքեքյանը (թավջութակ), Լյանա Ուլիխանյանը (թավջութակ), Մարի Դանիելյանը (դաշնամուր), Հայկ Հեքեքյանը (հոբոյ), Սամվել Դավթյանը (տրոմբոն), Հովիկ Խորեն Էսմերյանը (ֆագոտ), Մերի Տեր-Ղուկասյանը (ֆլեյտա), Արշակ Սարիբեկյանը (ֆլեյտա):

Նախատեսվում է «Տիրինկատարի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը» հայտը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնական ցանկում գրանցել 2028-2029 թթ.
150Երեկ, 23:42
«Օսկար»-ի առաջադրվելուց հետո ռեժիսոր Անդրեյ Զվյագինցևը ճանաչվել է «օտարերկրյա գործակալ»
291Երեկ, 18:54
Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» 130 տարի անց առաջին անգամ Հայաստանում է. ինչպես է կտավը հայտնվել Ղազախստանում (լուսանկար)
25917.09.2026, 21:36
Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
37716.09.2026, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
130215.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
63013.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
58913.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
60912.09.2026, 23:54