Զորքն առաջնագծից դուրս կբերեն․ «Հրապարակ»
![]() 701 Չորեքշաբթի, 23 հունիսի, 2021 թ., 09:15 «Հրապարակ» թերթը գրում է. «Արդեն հայտնի է, որ մոտ ապագայում կառավարության և ՌԴ-ի միջև պայմանավորվածություն ձեռք կբերվի Գեղարքունիքի մարզի Սոթք-Խոզնավար հատվածում ռուս խաղաղապահների տեղակայման մասին, որից հետո զորքը դուրս կբերվի առաջնագծից։ Բանակցությունների փաստը երեկ հաստատել է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը՝ լրագրողների հետ ճեպազրույցում։ Հարցին՝ ադրբեջանական կողմն արդեն համաձայնությունը տվե՞լ է, Դավթյանը պատասխանել է. «Մենք մեր տարածքում Ադրբեջանին հարցնելու ոչինչ չունենք, բայց բանակցություններն ընթանում են կողմի հետ, որովհետև կան հարցեր: Մեր նպատակն է՝ առանց բախումների ադրբեջանական ստորաբաժանումների հետքաշումը սահմանին, ու ամբողջությամբ մեր տարածքում պետք է իրականացնենք միջոցառումներ: Անհրաժեշտության դեպքում մենք համագործակցում ենք ռուսական կողմի հետ»։ Մեր ինքնիշխան տարածքն այլ պետության խաղաղապահներին վստահելու ԳՇ պետի խրոխտ մեկնաբանությունից ակնհայտ է, որ միայն հայկական կողմի զորքն է հետ քաշվելու, և դժվար է ասել, թե արդյունքում ինչ կարող է տեղի ունենալ մեր սահմաններին։ Տեղեկություններ կան նաև, որ Նիկոլ Փաշինյանն աշնանը, ամենայն հավանականությամբ՝ սեպտեմբերին, կստորագրի մի համաձայնագիր, որով, ըստ էության, կճանաչի Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում |
«Բանակցությունները տարվում են առանց միջնորդների, այսինքն՝ առանց երաշխիքների»․ Ոսկան Սարգսյան
7811:24«Հարթ ուղեղով բոլոր մարդկանց խորհուրդ կտամ՝ իրենց մակարդակից վերև դատողություն չանել»․ Գեղամ Մանուկյան (տեսանյութ)
15210:00«Կոչ եմ անում՝ միաբան մնալ, չթուլանալ, չհանձնվել»․ Դավիթ Գալստյան
22509:12«Ազգերը հաջողության են հասնում, եթե նրանց առաջնորդում են հետագիծ ունեցող անհատները»․ Սենոր Հասրաթյան
28003:06«ՀՀ-ն ժողովրդավար երկիր չէ, այստեղ կան քաղբանտարկյալներ և քաղհալածյալներ»․ Արշակ Սարգսյան
8802:06«Թավշյա իշխանություն, դու ութ ամսական երեխային բանտ ուղարկող իշխանություն ես»․ Վլադիմիր Մարտիրոսյան
21201:30«Թուրքիան կշարունակի աջակցել Հարավային Կովկասում կայուն խաղաղությանն ուղղված ջանքերին». Էրդողան
36700:04«Ջարդվելու է Սյունիքի ողնաշարը․ Թուրքիան առանց պատերազմի ներխուժելու է Հայաստան»․ Նաիրա Զոհրաբյան (տեսանյութ)
235Երեկ, 23:34