«Արցախում վերջին օրերին տեղի ունեցող բողոքի ակցիաները տարբեր դիտանկյուններից վերլուծելու կարիք ունեն». Տիգրան Աբրահամյան
![]() 763 Չորեքշաբթի, 23 հունիսի, 2021 թ., 10:10 «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արցախում վերջին օրերին տեղի ունեցող բողոքի ակցիաները տարբեր դիտանկյուններից վերլուծելու կարիք ունեն։ Դրանց մեկնարկը՝ առիթը, Արցախի նախագահի՝ հայաստանյան ընտրությունների օրը, Հայաստանի իշխող ուժի գրասենյակ այցելությունն էր, մինչ այդ միջնորդավորված աջակցությունը, ինչպես նաև՝ դրան հաջորդած շնորհավորանքը, սակայն պատճառներն այլ տեղ են։ Որքան էլ Արցախի նախագահը երեկ փորձեց սրբագրել իր այցը ՀՀ իշխող ուժի գրասենյակ՝ նշելով, որ այն ճիշտ չի մեկնաբանվել, իրականում ամեն ինչ շատ պարզ է։ Դա վերաբերում էր և՛ ներքին խնդիրներին, և՛ Արցախի շուրջ ստեղծված իրավիճակին, իսկ գործող իշխանությունների վերընտրությունը կոտրել է հույսն ապագայի նկատմամբ։ ՀՀ իշխանությունների վերարտադրությունն Արցախում ուղիղ կերպով ընկալվում է Արցախի վերջնական հանձնում, արցախցիների անվտանգության համակարգի վերջնական փլուզում։ Սա է այն հիմնական պատճառներից մեկը, որ Արցախի նախագահի՝ ՀՀ իշխանություններին ուղղվող ցանկացած ժեստ, աջակցություն ներսում նման հակազդեցության է բերում։ Հ. Գ. Արցախում ստեղծված իրավիճակին մյուս ասպեկտներով կանդրադառնամ ավելի ուշ»։ |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
