««Հայաստան» դաշինքը մեծ աղմուկ է բարձրացրել». Դանիել Իոաննիսյան
![]() 737 Չորեքշաբթի, 23 հունիսի, 2021 թ., 12:30 ԻՔՄ համակարգող, Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Հայաստան» դաշինքը մեծ աղմուկ է բարձրացրել 23/47 տեղամասի շուրջ (թե բա վերահաշվարկի արդյունքում ձայները տասնապատկվել են)։ Իրականում այդ տեղամասի մասին առաջինը բարձրաձայնել է «Անկախ դիտորդը» և դիմել ԿԸՀ։ Որևէ կեղծիք չի եղել, խնդիրը պարզվել է առանց վերահաշվարկի։ Այդ տեղամասում քվեարկությանը մասնակցել է 802 հոգի, բայց բոլոր ուժերի ձայների ու անվավերների գումարը գալիս էր 712։ «Հայաստան» դաշինքի դաշտում գրվել էր 10 քվե, այնինչ պետք է լիներ 100 (և այդ դեպքում թվերը կբռնեին)։ Տեղամասի արձանագրության մեջ այդ դաշինքի դիմաց գրված էր 100 քվե, ԿԸՀ-ի հրապարակած նախնական տվյալներում՝ 10։ Ակնհայտ է, որ սա մուտքագրման վրիպակ է, այնպես, ինչպես եղել է մի շարք այլ տեղամասերում։ Նույն կերպ, օրինակ, 4/2 տեղամասում «Քաղաքացիական պայմանագիրը» հավաքել է 390 քվե, բայց ԿԸՀ-ի հրապարակած թվերում գրված էր 39 քվե: Այդ թիվը ևս ճշտվել է ու վերականգնվել: Հիշեցնեմ, որ երեկ՝ առավոտյան, հայտարարցինք, որ մուտքագրմամ վրիպակների արդյունքում պակասել է ՔՊ-ի մոտ 2000 ձայն ու «Հայաստան» դաշինքի մոտ 700 ձայն։ Այդպիսի վրիպակներ մենք հայտնաբերել էինք 4/2, 4/3, 4/9, 4/16, 4/44, 9/55, 10/43, 14/8, 23/42, 23/47, 24/4, 25/34, 33/31 և 35/30 տեղամասերում։ Նման վրիպակներ միշտ էլ լինում, բայց դրանք անխուսափելիորեն վերացվում են արձանագրությունների վերամուտքագրման ընթացքում՝ նախքան վերջնական արդյունքները»: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
15220:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
21517:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15217:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
23416:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
25216:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
31515:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20314:54
