ԱԺ չանցած կուսակցություններում հետընտրական թեժ իրավիճակ է. «Ժողովուրդ»
![]() 216 Հինգշաբթի, 24 հունիսի, 2021 թ., 09:05 «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ այս օրերին խորհրդարան չանցած կուսակցություններում հետընտրական թեժ իրավիճակ է: Հատկապես խորհրդարան չանցած կուսակցությունների ղեկավարներն իրենց մոտ են կանչում մարզային կառույցների ղեկավարներին և հաշիվ պահանջում, թե ինչպես է ստացվել, որ խոստացված և ստացված ձայների քանակը չի համապատասխանել: Այս խնդիրը հատկապես ակնառու է «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունների մոտ, քանի որ, ի վերջո, լինելով խորհրդարանական ուժեր՝ նրանք չկարողացան հաղթահարել 5 տոկոսի շեմը, այնինչ դրա հույսն ունեին: Եվ հիմա այս կուսակցություններում հետընտրական բուռն քննարկումներ են, և փորձում են հասկանալ, թե ինչու են այսպիսի խնդրի առջև կանգնել: Բանն այն է, որ ընտրություններից առաջ շտաբների պատասխանատուները հանդիպել են կուսակցությունների ղեկավարներին և վստահեցրել, որ խնդիրներ չեն ունենալու այնինչ ընտրությունների հաշվարկի ժամանակ պարզ դարձավ, որ կոնկրետ ԲՀԿ-ն և ԼՀԿ-ն ձայն քիչ են ստացել հատկապես մարզերում»: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
312Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
319Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
326Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
219Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
279Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
255Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
241Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
290Երեկ, 09:52
