Փաշինյանի հարազատները ծեծել են երիտասարդ տղայի. «Հրապարակ»
![]() 868 Ուրբաթ, 25 հունիսի, 2021 թ., 09:10 «Հրապարակ» օրաթերթը գրում է. «Երեկ հավաստի տեղեկություն ստացանք, որ Նիկոլ Փաշինյանի մայրական կողմի հարազատները ընտրության օրը դաժան ծեծի են ենթարկել Տավուշի մարզի բնակիչ Վազգեն Ֆրանգուլյանին, ով հայտնի հականիկոլական է, թեև ժամանակին քննադատել է նաև նախկին իշխանություններին։ 38-ամյա երիտասարդին, Նիկոլ Փաշինյանի հասցեին արված անզգույշ հայտարարության համար, հաղարծինցի մի խումբ երիտասարդներ խմբակային ծեծիել են։ Քաղաքացին ծանր վնասվածքներով տեղափոխվել է Դիլիջանի բժշկական կենտրոն։ Երեկ, սակայն, կենտրոնից տեղեկացրին, որ նման անուն-ազգանունով պացիենտ իրենց մոտ այս պահին չկա։ Հարցրինք՝ իսկ նախորդ օրերին եղե՞լ է։ 30 րոպե ժամանակ խնդրեցին, որպեսզի ճշտեն։ Ժամանակը լրանալուն պես կրկին կապ հաստատեցինք ԲԿ-ի հետ, սակայն մեզ փոխանցեցին, որ իրավասու չեն նման տեղեկատվություն տալու, որովհետև չգիտեն՝ իրականում մենք ով ենք, որտեղից ենք զանգել, լրագրո՞ղ ենք, թե՞ չգիտեմ ով։ Հիշեցրինք, որ կես ժամ առաջ խոսել ենք և ինֆորմացիա ստացել։ Պատասխանեցին․ «Հիմա չենք կարող»: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
16520:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
22617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
18417:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
15317:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
24216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
26916:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
34215:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
20414:54
