«Գլխավոր խնդիրը շարունակում է մնալ անհրաժեշտ պաշտպանական համակարգերի բացակայությունը». Տ. Աբրահամյան
![]() 804 Երկուշաբթի, 28 հունիսի, 2021 թ., 10:40 «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Տեղ, Արավուս, Խնածախ գյուղերի հարակից հատվածում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող մեր հայրենակիցներին ուղղված ադրբեջանական սպառնալիքներն ամենատարբեր համատեքստում քննարկվեցին։ Այստեղ կա մեկ կարևոր գործոն, որը, կարծում եմ, անկյունաքարային է։ Գլխավոր խնդիրը շարունակում է մնալ անհրաժեշտ պաշտպանական համակարգերի բացակայությունը։ Հարցը նույնիսկ միայն մեր զինծառայողների ֆիզիկական ներկայության մասին չէ, այլ ամբողջական առումով համակարգի ու դրա տարբեր բաղադրիչների կենսունակության, արդյունավետության մասին։ Ադրբեջանցիների պահվածքը, ագրեսիան, սպառնալիք ներկայացնող վարքագիծն անհրաժեշտ համակարգերի առկայության պայմաններում առաջնային կֆիքսվեր դրա միջոցով, այլ ոչ թե տարբեր քաղաքացիական անձանց ահազանգերի, հրապարակումների կամ հեռախոսազանգերի միջոցով։ Սա ցույց է տալիս, որ նոր իրողություններով պայմանավորված՝ սահմանամերձ համայնքի կարգավիճակում հայտնված բնակավայրերը, անվտանգության առումով, շարունակում են մնալ խոցելի։ Իսկ կառավարությունն այս ուղղությամբ բավարար քայլեր չի ձեռնարկում»։ |

«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
7501:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
11100:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
10000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
136Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
169Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
131Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
216Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
209Երեկ, 23:08
