«Հ1-ը, կարծեմ, փառատոնի ինֆորմացիոն գործընկերն էր, որին չեմ տեսնում դահլիճում»․ Արման Նավասարդյան

Համազգային թատրոնը վերադարձել է մոսկովյան հյուրախաղերից, որտեղ «Փափլիկը» ներկայացմամբ մասնակցել է Չեխովյան 15-րդ միջազգային փառատոնին։ Այսօր՝ ասուլիսի ժամանակ, Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնի տնօրեն Արման Նավասարդյանը փառատոնի վերաբերյալ խոսելիս, նշեց, որ այն լուսաբանվել է մի շարք հեղինակավոր լրատվամիջոցների կողմից։
«Ուզում եմ ասել, որ մեր՝ փառատոնին ներկա լինելու ամբողջ ընթացքին հետևել է Ռուսաստանի Առաջին ալիքը, «Կուլտուրա» հեռուստաալիքը և Հ1-ը, կարծեմ, փառատոնի ինֆորմացիոն գործընկերն էր, որին չեմ տեսնում այսօր այս դահլիճում»,- նկատեց նա։
Նավասարդյանի խոսքով՝ պետք էր մեծ հետաքրքրություն ցուցաբերվեր իրենց՝ փառատոնին մասնակցությանը։
«Դահլիճը պետք է լիքը լիներ, բազմաթիվ լրագրողներ պետք է լինեին․․․Երևի մեզ պետք է չէ էս ամեն ինչը»,- նշեց Նավասարդյանը։

Նախատեսվում է «Տիրինկատարի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը» հայտը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնական ցանկում գրանցել 2028-2029 թթ.
148Երեկ, 23:42
«Օսկար»-ի առաջադրվելուց հետո ռեժիսոր Անդրեյ Զվյագինցևը ճանաչվել է «օտարերկրյա գործակալ»
287Երեկ, 18:54
Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» 130 տարի անց առաջին անգամ Հայաստանում է. ինչպես է կտավը հայտնվել Ղազախստանում (լուսանկար)
25717.09.2026, 21:36
Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
37516.09.2026, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
129715.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
62913.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
58813.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
60812.09.2026, 23:54