Կիրակի, 13 հուլիսի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +29 °C

«Իրանը երբեք միջուկային զենք չի ստանա, քանի դեռ ես պաշտոնավարում եմ». Բայդեն

«Իրանը երբեք միջուկային զենք չի ստանա, քանի դեռ ես պաշտոնավարում եմ». Բայդեն
550
Երեքշաբթի, 29 հունիսի, 2021 թ., 15:25

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ չի հանդուրժի Իրանում միջուկային զենքի առկայությունը: Այդ մասին ԱՄՆ նախագահը հավաստիացրել է Իսրայելի հեռացող նախագահ Ռեուվեն Ռիվլինին՝ Սպիտակ տանը տեղի ունեցած հանդիպման ժամանակ, գրում է Associated Press-ը։
Բայդենն ընդգծել է, որ «Իրանը երբեք միջուկային զենք չի ստանա, քանի դեռ ես պաշտոնավարում եմ»:
ԱՄՆ նախագահը նշել է, որ ավելի վաղ հրաման է տվել ավիահարվածներ հասցնել այն օբյեկտներին, որոնք, ինչպես կարծում են ամերիկացի զինվորականները, օգտագործվել են Իրանի կողմից աջակցվող գրոհայինների կողմից:
Թիրախները գտնվել են Իրաքի և Սիրիայի սահմանին։