«Դատարանն արձանագրել է հանգամանք, որը խոչընդոտում է Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործի քննությանը»․ Դանիբեկյան
![]() 830 Երեքշաբթի, 29 հունիսի, 2021 թ., 13:56 Այսօր՝ Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի գործով դատական նիստի ժամանակ դատավոր Աննա Դանիբեկյանը հայտարարեց, որ դատարանն արձանագրել է հանգամանք, որը խոչընդոտում է գործի քննությանը։ «Խոսքը վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի և Արմեն Գևորգյանի կարգավիճակին, մասնավորապես, քրեական հետապնդման ենթարկվելու անձեռնմխելիությանը, որը կապված է վերջիններիս պատգամավորի թեկնածուի կարգավիճակի և հետագայում հնարավոր ձեռք բերվելիք պատգամավորի կարգավիճակի հետ»,- ասաց Դանիբեկյանը՝ նշելով, որ դատարանը պետք է հստակ տեղեկություն ունենա նրանց կարգավիճակի մասին։ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանը նշեց, որ ԿԸՀ-ի կողմից մանդատների բաշխման կարգի համաձայն՝ «Հայաստան» դաշինքին տրվել է 28 մանդատ, որտեղ Քոչարյանը գլխավորում է ընտրացուցակը, իսկ Արմեն Գևորգյանը՝ 5-րդն է։ Դատարանը 30 րոպե ընդմիջում հայտարարեց, որ պաշտպանական կողմը ներկայացնի՝ «Հայաստան» դաշինքի ընտրական ցուցակը և մանդատները բաշխելու մասին ԿԸՀ-ի որոշումը։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
