Արամ Ա Կաթողիկոսն ու Հռոմի պապը Վատիկանում ելույթ կունենան հոգևոր պետերի հանդիպմանը
![]() 936 Չորեքշաբթի, 30 հունիսի, 2021 թ., 12:18 Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Վեհափառ Հայրապետը հունիսի 30-ին կմեկնի Վատիկան՝ մասնակցելու Լիբանանի քրիստոնյա հոգևոր պետերի հանդիպմանը, որին ներկա է լինելու նաև Հռոմի Ֆրանցիսկոս պապը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հանդիպումը տեղի է ունենալու հուլիսի 1-ին և բաղկացած է լինելու երկու մասից՝ Լիբանանի ներկա իրավիճակի քննարկում ու Լիբանանին աջակցության թեմայով հրապարակային արարողություն: Հանդիպման առաջին հատվածում ելույթ են ունենալու կաթոլիկ աշխարհի քահանայապետ Ֆրանցիսկոս պապը, Արամ Ա կաթողիկոսը, ինչպես նաև Ռայի պատրիարքը: Կիլիկիո Հայոց կաթողիկոսը, մասնավորապես, ընդառաջելով Հռոմի պապի առաջարկին, խոսելու է Լիբանանի ներկա տնտեսական ու քաղաքական իրավիճակից և դրանից դուրս գալու հնարավորությունների մասին: Տվյալ հանդիպման կազմակերպման գործում մեծ է Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա Վեհափառի դերակատարումը, ով երկու ամիս առաջ նամակ էր հղել Հռոմի պապին, ինչը լայնորեն լուսաբանվեց թե՛ լիբանանյան, թե՛ եվրոպական ու վատիկանյան լրատվամիջոցների կողմից: |

«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
5721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
9521:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
7721:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
9921:18
Հունգարիայի նոր առաջնորդը խոստանում է ձերբակալել Նեթանյահուին
16421:04
«Մարդուն ընդամենը մեկ շինթույլտվություն է պետք, որպեսզի մոռանա Արցախը». Արամ Գևորգյան
8321:00
«ԱՄՆ-ի իշխանության շեղող քայլերից երևում է՝ կվերսկսվեն Իրանի դեմ հարձակումները». Նաիրի Հոխիկյան
13220:48
Իրանի մասնակցությունն ԱՄՆ-ի հետ բանակցություններին մնում է անորոշ
10820:35
