Երբ կգումարվի ԱԺ առաջին նիստը. «Ժողովուրդ»
![]() 639 Հինգշաբթի, 01 հուլիսի, 2021 թ., 09:05 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ընդդիմադիր «Հայաստան» դաշինքը հուլիսի 2-ին դիմելու է Սահմանադրական դատարան: Հայտնի է, որ ՍԴ-ն ընտրությունների արդյունքներով ընդունված որոշման առնչությամբ վեճերով որոշում է ընդունում դիմումի մուտքագրման օրվանից ոչ ուշ, քան 15 օր հետո. կարող է, իհարկե, նաև ավելի վաղ կայացնել որոշումը։ Միայն դրանից հետո կարելի է նշանակել ութերորդ գումարման խորհրդարանի առաջին նստաշրջանի առաջին նիստը։ Սակայն «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Սահմանադրական դատարանը ամենայն հավանականությամբ օգտագործելու է 15-օրյա ժամկետը, քանի որ ուսումնասիրության համար ահռելի նյութ է առկա, և հետևաբար որոշում կկայացվի հուլիսի 17-ին՝ մինչ 18:00-ն: Եվ եթե Սահմանադրական դատարանը որոշում կայացնի, որ ընտրությունների արդյունքներն օրինական են, ապա կհայտարարվի ութերորդ գումարման խորհրդարանի առաջին նիստի օրը: Այստեղ կիրառելի է լինելու Սահմանադրության 90-րդ հոդվածի 5-րդ մասը՝ արտահերթ ընտրության դեպքում գործող Ազգային ժողովի լիազորությունների ժամկետն ավարտվում, և նորընտիր Ազգային ժողովի լիազորությունների ժամկետն սկսվում է նորընտիր Ազգային ժողովի կազմավորումից հետո՝ երկրորդ երկուշաբթի օրը հրավիրված Ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացման պահին, այսինքն՝ որոշմանը հաջորդող երկրորդ երկուշաբթին: Սա նշանակում է, որ եթե որոշում կայացվի հուլիսի 17-ին, ապա ԱԺ առաջին նիստը գումարվելու է հուլիսի 26-ին»: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
