Բոլթոնն ու Բուշը Էրդողանի դեմ «հակաթուրքական» հարթակ են ստեղծել
![]() 774 Հինգշաբթի, 01 հուլիսի, 2021 թ., 22:18 ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Ջոն Բոլթոնը և Միացյալ Նահանգների նախկին նախագահի եղբայրը՝ Ջեբ Բուշն, ստեղծել են Turkish Democracy Project՝ «Թուրքական ժողովրդավարության նախագիծ» կոչվող հարթակ, այս մասին գրում է EADaily-ն։ Ինչպես նշվում է, նոր հարթակն ուղղված է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ, ինչպես նաև հակաթուրքական քարոզչության տարածմանը: Բացի Բուշից ու Բոլթոնից, հարթակում ներգրավված է նաև Իտալիայի նախկին արտգործնախարար Ջուլիո Տերցի դի Սանթ Ագաթան: Նոր հարթակը «պատասխանն» է «Թուրքիայի՝ ժողովրդավարությունից ավտորիտարիզմի անցմանը», ինչի մեջ մեղադրվում է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Ջոն Բոլթոնը հայտարարել է, որ անհրաժեշտ է «ահազանգել» այդ մասին, հանդես գալ ժողովրդավարական բարեփոխումների օգտին ու պատասխանատվության ենթարկել Թուրքիայում կոռուպցիա և ճնշումներ իրականացնողներին: |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
261Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
281Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
286Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
197Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
257Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
238Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
225Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
276Երեկ, 09:52
