Ուրբաթ, 22 սեպտեմբերի, 2023 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Այլևս չի լինելու այն պետությունը, որը կարողանում էր պաշտպանել իր քաղաքացուն». Արտակ Զաքարյան

«Այլևս չի լինելու այն պետությունը, որը կարողանում էր պաշտպանել իր քաղաքացուն». Արտակ Զաքարյան
256
Ուրբաթ, 02 հուլիսի, 2021 թ., 09:30

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար, «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նիկոլը՝ ՀՀ-ն վերածում է ԿԺԴՀ-ի (չշփոթել Կորեայի ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետության հետ)։
Շատ հարցերում, Հյուսիսային Կորեան Նիկոլի ԿԺԴՀ-ի համեմատ նորմալ երկիր է, որովհետև մի ամբողջ աշխարհ հախից չի կարողանում գալ։ Կիմ Իր Սենի ժառանգների ԿԺԴՀ-ն չի վաճառվում և չի դավաճանվում, ունի արտաքին բարեկամներ, սեփական երկիրն ու նրա տարածքները պահելու կամք, ունի ինստիտուվիոնալ կարգ և հնարավորություններ, որին նույնիսկ իր թշնամիներն են հարգանքով վերաբերում։
Նիկոլի ստեղծած ԿԺԴՀ-ն՝ կոչվելու է Կապիտուլյանտի Ժողովրդա-Դիկտատորական Համայնք։ Հակիրճ հիմնավորեմ։
ԿԱՊԻՏՈւԼՅԱՆՏԻ՝ անհերքելի փաստ է։ «ԺՈՂՈՎՐԴԱ-» որովհետև անձամբ իրեն ձեռնատու ամեն ինչ կապիտուլյանտն անում է՝ ժողովրդին հարիֆի տեղ դնելով, ժողովրդի անունը չարաշահելով և նրա պահանջներն աղավաղելով։ ԴԻԿՏԱՏՈՐԱԿԱՆԸ դեռ նոր է սկսվելու, նոր թափով, նոր երանգներով ու ծափահարություններով։
Իսկ Հանրապետությունն արդեն դարձնում է ՀԱՄԱՅՆՔ։ Այսինքն՝ այլևս չի լինելու այն պետությունը, որը կարողանում էր պաշտպանել իր քաղաքացուն, իր սահմանների անվտանգությունը, իր միջազգային հեղինակությունն ու զարգացման տեմպերը։
Ահա այսպես է լինում, երբ պետության քաղաքացին, առանց հասկանալու, իրականացնում է թշնամուն ձեռնատու իշխանափոխություն, այնուհետև՝ կրկին առանց հասկանալու, քվեարկում է իր պետությունը, արժանապատվությունն ու անվտանգությունը կործանողի օգտին։
Այնպես որ, բարի գալուստ առայժմ հայաբնակ ԿԺԴՀ»: