«Ինչպես են վերաբերվում Հայաստանին Թուրքիայում». Վարուժան Գեղամյան
![]() 185 Ուրբաթ, 02 հուլիսի, 2021 թ., 16:24 Թուրքագետ Վարուժան Գեղամյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինչպես են վերաբերվում Հայաստանին Թուրքիայում Թուրքիայի Քադիր Հաս համալսարանն օրերս հրատարակել է Թուրքիայի արտաքին քաղաքականության վերաբերյալ իր հերթական տարեկան ուսումնասիրությունը, որի հիմքում ընկած են թուրք հասարակության շրջանում ապրիլ-մայիս ամիսներին անցկացված բավական մանրամասն հարցումները։ Զեկույցը տարողունակ է և ես օրերս ավելի մանրամասն կանդրադառնամ դրան։ Այս պահին կկիսվեմ միայն մի տվյալով։ «Ո՞ր երկրներն են վտանգ ներկայացնում Թուրքիայի համար» հարցին թուրքերի 39.4 %-ը պատասխանել է՝ «Հայաստան»։ Մեզանից «առաջ են» միայն ԱՄՆ-ն և Իսրայելը։ Եթե համեմատենք նախորդ տարիներին անցկացված հարցումների հետ, ապա Հայաստանը թուրքերի աչքերում որպես սպառնալիք մեծացել է։ Ինչի՞ մասին է սա վկայում։ ◾ Հայաստանին թուրք հասարակության մեծագույն մասը համարում է թշնամական պետություն։ ◾ Հայաստանի՝ որպես սպառնալիքի ընկալման աճը հուշում է, որ Թուրքիայում Հայաստանի և հայության դեմ թուրքական պետությունն իրականացնում է համապատասխան քարոզչական աշխատանք։ ◾ Թուրքիայի կողմից Հայաստանին այսօր պարտադրվող նոր նախապայմանները «խաղաղության» և հարաբերությունների կարգավորման դիմաց հիմնվելու են նաև այս հենց այս հակահայկական տրամադրությունների վրա։ Թուրքիան չի պատրաստվում Հայաստանին ընդառաջ զիջումների գնալ։ Ընդհակառակը. տեսնելով, որ Հայաստանի կապիտուլյանտ իշխանությունը պատրաստակամ է կատարել ցանկացած պահանջ, առաջադրում է նորերը՝ թյուրքական միջանցքից մինչև Կարսի պայմանագրի ճանաչում։ Առաջիկայում այդ ճնշումն էլ ավելի է մեծանալու և դրան կարող է հակադրվել միայն ազգային դիմադրությունը և ազգային պետության վերականգնումը։ Հակառակ դեպքում Հայաստանի թուրքացումը՝ վիլայեթացումն անխուսափելի է։ Այս հարցումն էլ հիշեցնում է, որ նույնիսկ Հայաստանը նվաճելու պարագայում Թուրքիան չի պատրաստվում մեզ հետ խոսել հավասարը հավասարի պես»։ |

«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
6303:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
133Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
174Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
137Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
281Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
253Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
300Երեկ, 20:52
Ձերբակալվել են Լվովում ահաբեկչական հարձակում կազմակերպող անձինք
236Երեկ, 19:30
