Փսաքին տարեկան 180 000 դոլար է վաստակում
![]() 713 Ուրբաթ, 02 հուլիսի, 2021 թ., 14:54 ԱՄՆ նախագահի մամուլի քարտուղար Ջեն Փսաքին տարեկան վաստակում է 180 000 դոլար: Նման տվյալներ է հրապարակել Սպիտակ տունը։ Փսաքին Բայդենի՝ ամենաբարձր վարձատրվող 22 օգնականների և խորհրդականների թվում է՝ 180 հազար դոլար տարեկան աշխատավարձով։ Բայդենի ներկայիս գրեթե բոլոր ավագ խորհրդականները նրան ակտիվորեն օգնել են 2020 թվականի նախագահական ընտրություններում: Ինչպես նշվում է հրապարակված տվյաներում, Սպիտակ տան աշխատակիցների 60%-ը կանայք են: Նրանց միջին աշխատավարձը 93 752 դոլար է, իսկ արական սեռի աշխատակիցներինը՝ 94 639 դոլար: Սպիտակ տան ամենացածր աշխատավարձը տարեկան 36 000 դոլարն է։ Մեկնաբանելով այս զեկույցը՝ Hill-ը գրում է, որ Թրամփի օրոք Սպիտակ տանը կանայք միջինը 21 000 դոլարով պակաս են ստացել տղամարդկանցից: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
1522:48
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
20020:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
24117:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
20217:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
16517:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
26016:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
29016:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
36315:22
