«Քաշաթաղի Սուրբ Համբարձման եկեղեցին այսօր լքված է, իսկ շուրջը՝ թալանված»․ Նարինե Կիրակոսյան

Բնապահպան, լրագրող Նարինե Կիրակոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բերձորի/Լաչինի՝ Քաշաթաղի Սուրբ Համբարձման եկեղեցին է, որը կառուցվել էր 23 տարի առաջ։ Այսօր այն լքված է, իսկ շուրջը՝ ամենը թալանված։ Չկան շատ ցուցանակներ, մինչ ջրի ծորակից սկսած՝ ինչ-որ բաշիբոզուկներ թալանել են նույնիսկ զուգարանը և պատուհաններից հետ թալանել են նաև կողքի հյուրատունը։ Ոչ մեկը չկա այստեղ․ ոչ հոգևորական, ոչ պահակ։ Բուն եկեղեցու դռներն էլ են փակ, եկողն էլ պատերի տակ մոմ է վառում և շարունակում իր ճանապարհը։ Իսկ չէ՞ որ, այսպես ասված, Լաչինի միջանցքը վերահսկվում է ռուսական խաղապահների կողմից, և արդեն իսկ այդքան էլ վտանգավոր չէ։ Ռուսական խաղաղապահները գրեթե ամեն քայլափոխին են Բերձոր/Լաչինում․ հսկում և ստուգում են անընդհատ (շների հետ էլ են նույնիսկ շրջում, որ ական դրած չլինեն)։ Որոշ տեղերում, օրինակ, Աղավնոյում տեղացիները չեն հեռացել, մնացել են և իրենց գյուղով աշխարհազոր կազմել։ Թեպետ հենց Աղավնոյում էլ են ռուսները տեղակայվել։
Այստեղ դնում եմ «Շողակաթ» հեռուստաընկերության 2018 թվականի ռեպորտաժը եկեղեցու մասին, որ համեմատեք՝ ինչ կար ու հիմա ինչ վիճակ է։

Նախատեսվում է «Տիրինկատարի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը» հայտը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնական ցանկում գրանցել 2028-2029 թթ.
148Երեկ, 23:42
«Օսկար»-ի առաջադրվելուց հետո ռեժիսոր Անդրեյ Զվյագինցևը ճանաչվել է «օտարերկրյա գործակալ»
287Երեկ, 18:54
Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» 130 տարի անց առաջին անգամ Հայաստանում է. ինչպես է կտավը հայտնվել Ղազախստանում (լուսանկար)
25717.09.2026, 21:36
Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
37516.09.2026, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
129715.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
62913.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
58813.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
60812.09.2026, 23:54