«ԿԳՄՍ-ից պետք է անհապաղ առանձնացնել մշակույթը». Սրբուհի Գրիգորյան
![]() 279 Երեքշաբթի, 06 հուլիսի, 2021 թ., 11:36 ԼՀԿ-ական պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բոլորը խոսում են Գյուղատնտեսության նախարարության անհրաժեշտության մասին։ Այո՛, ուտելիք է ստեղծում գյուղատնտեսությունը, և եթե ամեն ինչ ճիշտ արվի, առաջընթաց կլինի ոլորտում։ Բայց միայն հացիվ ապրելը ճի՞շտ է արդյոք։ Պետք է անհապաղ ԿԳՄՍ-ից առանձնացնել մշակույթը.... Մշակույթի ոլորտում անթիվ գործ կա անելու։ Լուրջ քաղաքականություն է պետք ոչ միայն Ադրբեջանի վերահսկողության տակ անցած մշակութային հուշարձանների հնարավորինս պահպանման, ապա աշխարհին անընդհատ մեր մշակութային պատմությունը մատուցելու գործում։ Որքան հին է ժողովուրդը, այնքան հզոր պիտի լինի նրա մշակույթի ոլորտի քաղաքականությամբ զբաղվող մարմինը։ Մենք տարիներ շարունակ պարտվել ենք բազմաթիվ ոլորտներում։ Ու ահա արդյունքը։ Հապաղելու իրավունք այլևս չունենք։ Պարտվում ենք ժամանակի կորստի ամեն միավորի ու հյուլեի հետ։ Մենք իրավունք չունենք ուղտի ականջում քնած մնալու այլևս, ու մշակույթը լոկ միջոցառում-հանդեսների հարթության մեջ տեսնելու։ Լուրջ, շա՜տ լուրջ աշխատանք կա անելու։ Աստվածաշնչում է բանալին հավերժության. ի սկզբանե է բանը... Խոսքը... Այո՛, ՄԵԶ ԽՈՍՈՒՆ ԳՈՐԾ Է ՊԵՏՔ...»: |

Մահացել է Նատալյա Կլիմովան
20513:15
«Վերսալի պալատի ղեկավարը կարող է նշանակվել Լուվրի տնօրեն»․ #LeParisien
661Երեկ, 14:55
Մահացել է Իրինա Շևչուկը
69324.02.2026, 16:33
«Ադրբեջանն ավերել է Արցախի Մարտունի քաղաքի հուշահամալիրը»․ Արտակ Մկրտչյան
45724.02.2026, 13:18
«Այս նախագիծը մտնում է եկեղեցու նկատմամբ սանձազերծված նվաստացման գործընթացի մեջ». Լիլիթ Գալստյան (տեսանյութ)
42224.02.2026, 12:24
Մահացել է Օլգա Գաբայանը
43823.02.2026, 15:30
«Եթե ունենայինք Թումանյանի ընկալումը, էս օրին չէինք լինի»․ Դավիթ Մշեցի
59021.02.2026, 00:42
ՖԱՀՖ-ը դատապարտում է ՀԱԵ դեմ ՀՀ իշխանությունների սանձազերծած արշավը
98216.02.2026, 22:24
