«Որևէ փաստաթղթի ստորագրում չի նախատեսվում»․ Պեսկովը՝ Պուտին-Փաշինյան հանդիպման մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հանդիպման ժամանակ կքննարկեն Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը, սակայն որևէ փաստաթղթի ստորագրում նախատեսված չէ: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Լրագրողները Կրեմլի ներկայացուցչի ուշադրությունը հրավիրել են այն հրապարակումների վրա, որոնց համաձայն՝ 2 երկրների առաջնորդները հանդիպման ժամանակ, իբր, կարող են դիտարկել Հայաստանի սահմանին ռուս խաղաղապահների տեղակայման տարբերակներն ու համապատասխան փաստաթուղթ ստորագրել:
«Այդ հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը»,- պատասխանել է Պեսկովը:
«Իհարկե, կքննարկվի և՛ Ղարաբաղի, և՛ այնտեղ տեղակայված ռուս զինվորականների հարցը, և՛ ընդհանուր առմամբ երկկողմ հարաբերությունները։ Սակայն որևէ փաստաթղթի ստորագրում չի նախատեսվում»,- ընդգծել է նա։

Պաշտոնի փնտրտուքը շարունակվում է
3210:36
«Ռուբեն Վարդանյանի կնոջը սպառնում են ձերբակալել, եթե նա այցելի Բաքու»․ Տաթևիկ Հայրապետյան
5810:12
«Հայաստանյան և ադրբեջանական իշխանությունները միմյանցից առանձնապես չեն տարբերվում»․ Տիգրան Աբրահամյան
4909:48
Ռուբիոն՝ Մոսկվայում և Կիևում անցկացված բանակցությունների մասին (տեսանյութ)
12009:43
«Մոսկվայի քայլերը նոր են սկսելու իրենց զգացնել տալ»․ Արտակ Զաքարյան
5709:24
«Չեստ» տալու ձևը Պապիկյանը փոխել է. «Հրապարակ»
6109:00
«Ինչպես հաղթել ՔՊ կուսակցությանը»․ Հրայր Կամենդատյան
11500:42
Ալեքսանդր Մխիթարյանը նշանակվել է ԱԺ աշխատակազմի արարողակարգի վարչության պետ
11700:24