Մոսկվայում հասկացրել են, որ արդեն ճանաչել են Փաշինյանի հաղթանակը․ #Коммерсантъ

Հուլիսի 7-ի երեկոյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հանդիպել է Նիկոլ Փաշինյանի հետ: Նրա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը տպավորիչ հաղթանակ տարավ հունիսի 20-ի խորհրդարանական ընտրություններում՝ ձևավորելով կայուն մեծամասնություն՝ 53,92% արդյունքով, գրում է Коммерсантъ-ը։
«Ու թեև Հայաստանի ներկայիս առաջնորդի գլխավոր հակառակորդ, երկրի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը դեռ փորձում է վիճարկել արդյունքները, Մոսկվայում հասկացրել են, որ արդեն ճանաչել են Նիկոլ Փաշինյանի հաղթանակը։ Ինչպես հայտարարել է Պուտինը, նա «վայելում է ժողովրդի վստահությունը»։
«Ուզում եմ ևս մեկ անգամ, արդեն անձամբ, շնորհավորել ձեզ՝ ընտրությունների արդյունքների կապակցությամբ։
Կարծում եմ՝ դա կարևոր է բոլորի, նախ և առաջ, իհարկե, Հայաստանի, հայ ժողովրդի համար: Բարդ, շատ սուր և զգայուն հարցերը կարելի է լուծել միայն արդյունավետ աշխատանքի միջոցով։ Իսկ դրա համար ամենակարևորը ժողովրդի վստահությունն ունենալն է։ Դուք այն ունեք, դա ցույց տվեց ընտրությունների արդյունքները։ Դա շատ կարևոր է, ըստ էության, ամենակարևորը»,- ասել է Պուտինը:
Այս խոսքերը հնչել են որպես Մոսկվայի կողմից հայկական խորհրդարանական ընտրությունների արդյունքների վերջնական ճանաչում։
Հատկանշական է, որ այն թեզը, թե Նիկոլ Փաշինյանը վայելում է ժողովրդի վստահությունը, Ռուսաստանի նախագահը հնչեցրել է բառացիորեն Հայաստանի Սահմանադրական դատարանի նիստի նախօրեին։
Այն տեղի կունենա հուլիսի 9-ին և դրան կմասնակցեն ընդդիմադիր ուժերը: Ու թեև «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանին ու Վլադիմիր Պուտինին կապում են վաղեմի բարեկամական հարաբերությունները, հիմա դա, ըստ ամենայնի, նշանակություն չի ունենա։
Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանի կարծիքով Նիկոլ Փաշինյանի կուսակցությունն իսկապես կարողացավ պաշտպանել իր լեգիտիմությունը, և դա Մոսկվային միանգամայն բավարարում է։ «Ըստ էության՝ դրա համար էլ ընտրություններ են կազմակերպվել, ինչը միանգամայն գոհացնում է Ռուսաստանին, քանի որ նրան գործընկեր է հարկավոր պատերազմից հետո տարածաշրջանում իրավիճակի կարգավորման շուրջ բանակցությունները շարունակելու համար»,- ասել է նա Коммерсантъ-ին: «Հայաստանում ներքաղաքական հետընտրական իրավիճակի մեջ Կրեմլը դժվար թե խորանա։ Այն, որ Սահմանադրական դատարանի ոչ մի որոշում չի փոխի քաղաքական կառուցվածքը, պարզ է և՛ Պուտինին, և՛ Փաշինյանին»,- նշել է նա։

«Մի ամիս առաջ տուռնիկի վրա պտտվում էին. հենց մեղադրանքը տեսնում են, դառնում են մահամերձ». Նիկոլ Փաշինյան
812:48
«Հայաստանը սփյուռքի մենթորը չպիտի լինի, սփյուռքն էլ Հայաստանի մենթորը չի կարող լինել». Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
2512:42
«Ադրբեջանի և Հայաստանի առաջնորդների վերջին հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում»․ Հաջիև
3412:37
Նիկոլ Փաշինյանը՝ Առուշ Առուշանյանի մասին (տեսանյութ)
3312:24
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
1712:18
«Լիտվան կհայտնվի ՌԴ միջուկային զենքի թիրախում, եթե իր տարածքում նման զենք տեղակայի»․ Պեսկով
6212:13
Կառավարության նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
4411:00
«Գազայի վերաբերյալ ԱՄՆ-ի ծրագիրը ձախողվել է». Լավրով
10210:49